30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կենտրոնական բանկի ծախսերից

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցում են.

ՀՀ Սահմանադրության 200 հոդվածի և ՀՀ ԿԲ մասին օրենքի 14 հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի ծախսերինախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեիմասին օրենքի առանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:

ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2017 թ. համար պլանավորվել են 7,1 մլրդ ՀՀ դրամ, պահպանվելով 2016թ. համեմատ նույն մակարդակի վրա,  իսկ կապիտալ ներդրումների ծրագիրը՝ 24,1 մլրդ ՀՀ դրամ՝ 2016 թ. համեմատ նվազելով8.5 մլրդ դրամով կամ շուրջ 26%:

2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրի 24.1մլրդ դրամից շուրջ 19,8 մլրդ ՀՀ դրամ  նախատեսվել է ուղղել ֆինանսականհամակարգի զարգացման այնպիսի ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են բնակարանային հիփոթեքային շուկան: Նշվածմիջոցները նախատեսվում է ուղղել «Ազգային հիփոթեքային ընկերության» և «Բնակարան երիտասարդներին»վերաֆինանսավորող կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագրերին: Նշված կազմակերպությունների կողմիցիրականացվում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող պետական ծառայողներին, երիտասարդընտանիքներին, երիտասարդ գիտնականներին, բժիշկներին մատչելի բնակարանների ապահովման հիփոթեքային ծրագրերի,ուսանողական վարկերի և զինծառայողների համար մատչելի սպառողական վարկերի վերաֆինանսավորում:          Իրականացված այլ հիփոթեքային ծրագրերի արդյունքում Հայաստանում ձևավորվել է դրամային հիփոթեքային շուկան, որնարդեն կայացած երևույթ է և գործում է ամբողջովին ինքնուրույն, նաև ներգրավված այլ միջոցների հաշվին: Այս ամենիարդյունքում այսօր տրամադրված է շուրջ 11.000 հիփոթեքային վարկ՝ 11.000 ընտանիք ձեռք են բերել նոր կացարաններ: Նշվածծրագրերի ընդհանուր արժեքը մոտ է 100 մլրդ դրամին, ինչը, բնականաբար ունի որոշիչ դեր թե՛ տնտեսության, ֆինանսականհամակարգի համար և թե՛ բնակչության բնակարանային ապահովման համար: 2008 թ. Հայաստանում հիփոթեքային շուկայիընդհանուր ծավալը կազմում էր մոտ 90 մլրդ դրամ, մինչդեռ 2016 թ. մնացորդը արդեն կազմում է շուրջ 200 մլրդ դրամ: Այսժամանակահատվածում ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 347 մլրդ դրամի հիփոտեքային վարկ:

«Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից իրականացված ծրագրերն ամբողջությամբ ուղղված են կա՛մերիտասարդ մասնագետներին, կա՛մ երիտասարդ, նոր ձևավորված ընտանիքներին բնակարաններով ապահովմանը, որտեղԿառավարությունն ունի բավական մեծ դերակատարում՝ սուբսիդավորելով վճարվող տոկոսագումարների մի մասը: Այսօր նշվածկազմակերպությունների կողմից տրամադրված է շուրջ 10.000 ուսանողական և զինծառայողներին վարկեր: Ավելի քան 7.000ուսանող հնարավորություն են ստացել վճարել իրենց ուսման վարձը՝ իրենց ուսումնառության տարիներին վճարելով միայնտոկոսագումար, ինչը շատ դեպքերում տատանվում է 10.000 դրամի շուրջ: Իսկ վարկի մայր գումարը կարող են վճարելկրթությունն ստանալուց հետո, աշխատանքի անցնելով, մի քանի տարիների ընթացքում: Ուսանողական վարկերի ևզինծառայողների վարկերի համար ևս պետության կողմից սուբսիդավորվում են վարկերի տոկոսների 2-3 տոկոսային կետը:

Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքում արդեն սկսվել են իրականացվել նաև ֆինանսական շուկայի զարգացմանհաջորդ փուլը, տրամադրված հիփոթեքային վարկերի արժեթղթավորման գործընթացը, ինչը կապիտալի շուկայի զարգացմանէական բաղկացուցիչ տարրերից մեկն է: Մասնավորապես, «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից իրականացվել է շուրջ15 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկում, որոնք ակտիվ շրջանառվում են ներդրողների շրջանակում, իսկ ներգրավվածմիջոցները, բնականաբար, ուղղվում են բնակարանային հիփոթեքային շուկայի զարգացմանը և խորացմանը:

Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված բոլոր ծրագրերի դեպքում ամբողջ ռիսկը կրում են առևտրային բանկերը, իսկվերաֆինանսավորող վարկային կազմակերպություններն, ըստ էության, վարկային ռիսկ չեն կրում, ուստի և հնարավորությունունեն ավելի հեշտությամբ ներգրավել միջոցներ և ուղղել շուկայի ձևավորմանն ու զարգացմանը:

Հարկ է նշել, որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, զարգացող երկրներում հիփոթեքային շուկան և նմանատիպայլ ծրագրեր զարգանում են սովորաբար պետական աջակցության կամ կարգավորողի նախաձեռնության դեպքում:

2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրում 2,1 մլրդ ՀՀ դրամը պլանավորվել է «Աշխատանքային շենքերի ևշինությունների կառուցում, ձեռք բերում և կապիտալ վերանորոգում» հոդվածում, որից 1,6 մլրդը ուղղվելու է Դիլիջանումհակասողանքային աշխատանքների իրականացմանը՝ շարունակելով ցամաքուրդային թունելի 4 փուլի կառուցումը, իսկ 520 մլնՀՀ դրամը՝ Դիլիջանում բնակելի շենքի կառուցմանն  ու Սիսիանի ՏԴԿ-ի կառուցման աշխատանքների ավարտմանը:

Ինչ վերաբերվում է 2017 թ. վարչական ծախսերին, ապա մի շարք հոդվածներ, ինչպիսիք են «Ծառայողականփոխադրամիջոցների շահագործում» և «Ծառայողական նպատակով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր»հոդվածները, նախորդ տարվա նկատմամբ նվազեցվել են համապատասխանաբար 23 և 8 տոկոսներով:

Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ԿԲ կողմից իրականացվող կապիտալ ներդրումները չեն ֆինանսավորվում  ՀՀպետական բյուջեից, որևէ ուղղակի և անուղակի առնչություն չունեն  ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների հետ, ևդիտարկվում են   էմիսիաինչը ուղղված է տնտեսությունում որոշակի  նպատակային ծրագրերի իրականացման համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ