30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք ընկնում ենք պարտքային փոսի մեջ»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ուսումնասիրել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը և բախվել իր համար զարմանալի իրականությանը: Նա բյուջեի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ 2015 թվականին տնտեսական աճը 3 տոկոս էր, 2016 -ին կանխատեսված էր 2.4 տոկոս, իսկ 2017-ին՝ միջնաժամկետ ծրագրով 3.2, որը դառնալու է 4: «Ներդրում ՀՆԱ հարաբերակցությունը 20.8-ից իջնելու է և դառնա 20 տոկոսից ավելի ցածր, հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը մնալու է 21 տոկոսի շուրջ, սա էլ ցույց է տալիս, որ ստվերը մնալու է նույն վիճակում:

Բյուջեն եկամուտները չի ապահովելու, դեֆիցիտը 5.8 է լինելու, պետական պարտքը 2020 թվականին աճելու է մինչև 6.4 մլրդ դոլարի և նույն 2020 թվականին բյուջեի եկամուտների 28 տոկսը սպասարկելու է պարտքը: Ստացվում է մի իրավճակ, որտեղ մենք ընկնում ենք պարտքային փոսի մեջ »,- ասաց Զուրաբյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, թե 2017 թվականի համար ակնկալում են, որ ընդհանուր պարտքը պետք է լինի 6.6 մլրդ 245 մլն դոլար՝ ներառյալ ԿԲ-ինը: «Մենք ունենք պարտքի կայունության գնահատման գործիքակազմ: Արդոք 3.2 տոկոս բավարար է պարտքի սպասարկման համար, ասում եմ՝ ոչ, բայց գալիս է 2-րդ հարցը, այդ դեպքում 2017 թվականին կարող ենք ավելի բարձր ծրագրավորել. ասում եմ ՝ կարող ենք, բայց ռիսկային է: Ես կարող էի, ենթադրենք, 2017 թվականի համար դրել, 5-7 տոկոս տնտեսական աճ, բայց իրատեսական չէ, որովհետև մենք պետք է հաշվի առնենք, քանի որ պետք է հաշվի առնենք, թե ինչ է կատարվում գլոբալ տնտեսությունում, որոնք են մեր տնտեսական աճի հենքերը»,- շեշտեց Արամյանը:

Նախարարը մատնանշեց՝ ՀՀ առևտրային գորըծնկեր երկրներում տնտեսական աճի կանխատեսումը նույնպես բավականին համեստ է: Արամյանը շեշտեց, կարևորը կայունությունն, է և չի կարելի տնտեսությունը տանել «կրախի»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ