15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանի գլխավորությամբ Պաշտպանիաշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները ևբժիշկ մասնագետը սույն թվականի նոյեմբերի 16-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարությանկենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանությաննախարարության ներկայացուցիչների և Հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ համատեղ կրկինքննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներինպատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված մտահոգությունները:

Մասնավորապես, ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրված կանխարգելիչ, բուժական,դեղորայքային օգնության, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, անցկացվածռազմաբժշկական փորձաքննությունների, ինչպես նաև զինծառայողների բուժման ընթացքի և արդյունքներիվերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաևՀոսպիտալում բուժում ստացող մի շարք զինծառայողների հետ:

Զինծառայողների առողջական վիճակը տեղում ուսումնասիրելու, համապատասխան բժշկականփաստաթղթերին ծանոթանալու նպատակով նման ձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքները ևՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցերը կրելու են պարբերականբնույթ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ