30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքացիները իրար վրա նստած են շրջագայում

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը անդրադարձավ հոկտեմբերի 17-ին Սեւան-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարին: «Ավտովթարի հետեւանքով մեկ ուսանող մահացավ, եւ 9 քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ իր այս հարցի վերաբերյալ նախարարն ասել է, թե ճանապարհահատվածի ասֆալտաբետոնյա ծածկը գտնվել է չոր, անցանելի վիճակում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ ճանապարհը չոր չի եղել, սակայն մաքրած է եղել. «Բայց նախնական չէի ուզենա ինչ-որ կարծիքներ հայտնել, քանի որ հարուցվել է քրեական գործ, մինչ ավարտը եկեք, չանդրադառնանք այդ գործին, բայց ճանապարհը եղել է մաքրած: Նկարը, որ ցուց տվեցիք, եղել է դեպքից ինչ-որ ժամանակ անց, երբ շարունակվել են ձյան տեղումները: Նույն շամշյան.քոմի տվյալներով՝ նշված է եղել, որ անվադողերը եղել են մաշված վիճակում»,-պարզաբանեց նախարարը:

Պատգամավորը հորդորեց համապատասխան միջոցառումներ իրականացնել, քանի որ եղանակային փոփոխություններ են սպասվում, որ քաղաքացիները կարողանան անվտանգ երթեւեկել: Պատգամավորը նաեւ խոսեց երթուղային տաքսիների մսասին՝ հիշեցնելով, որ «քաղաքացիները իրար վրա նստած են» շրջագայում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ