«Դա ավելի շատ անձնական հարց է, քան քաղաքական»
«Չգիտեմ՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական կդառա՞, թե՞ ոչ: Վերջերս մի բան ասացին, ես էլ հիմա այդպես կատակով պատասխանեմ. Կարապետյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան ՀՀԿ-ի վարկանիշը: Հիմա այդ մարդուն ինչ-որ առումով չեն էլ թողնում, որ վարկանիշ հավաքի: Այժմ, եթե նկատում եք, մարդկանց հետաքրքրությունը Կարապետյանի նկատմամբ նվազում է: Սկզվում, անշուշտ որոշ քայլեր արվեցին նաև PR-ի համար, իսկ այժմ, օրինակ, ես չգիտեմ՝ Կարապետյանը 1000 դրամների վերաբերյալ իր տեսակետն ասե՞լ է, թե՞ ոչ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ ընդգծելով, որ Կարապետյանի՝ ՀՀԿ-ական դառնալն ավելի շատ անձնական հարց է, քան քաղաքական:
«Նա ինքը պիտի որոշի՝ դա ճի՞շտ քայլ է, թե՞ ոչ: Նա ինքը պիտի հասկանա՝ դա տեղի՞ն կլինի, թե՞ ոչ», – ասաց Արամ Կարապետյանը: