«Հարցվածների 24 տոկոսը խոստովանել է՝ կաշառք է տվել»
«Կրոնական կառույցները Հայաստանում և տարածաշրջանում համեմատաբար ամենաքիչ կոռումպացվածն են«, – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով հընթացս ամփոփոց «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2016» հարցման արդյունքները:
«Հայաստանում հարցվածների 45 տոկոսը պատասխանել է, որ ամենակոռումպացվածը պետական պաշտոնյաներն են, որին հաջորդում են նախագահը, հարկային մարմինների պաշտոնյաները», – շեշտեց բանախոսը:
Հոկտանյանն ընդգծեց՝ մտահոգիչ ցուցանիշներ են ստացվել կոռուպցիայի պայքարի դեմ մարդկանց ներգրավվածության վերաբերյալ հարցումներից:
«Հայաստանում հարցվածների 63 տոկոսը պատասխանել է, որ պայքարի մեջ քաղաքացիների ներգրավվումից ոչինչ չի փոխվի, սա ԱՊՀ երկրների տարածքում ամենաբարձր ցուցանիշն է, ինչը շատ մտահոգիչ է»: