20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ուզում են վարկաբեկել»

«Կարեն Կարապետյանի կառավարությունը բազմաթիվ դրական քայլեր է արել. դա նկատելի է: Կարծում եմ՝ բանակի համար հավաքվող  1000 դրամին վերաբերող նախագիծն, անշուշտ, կառավարության խողովակներով էլ պիտի անցնի: Հույս ունեմ, որ թույլ չի տրվի, որ նման գաղափարն ի կատար ածվի: Կարապետյանը լավ բաներ արդեն իսկ հասցրել է անել, բայց պետք է ասեմ՝ այդ լավի  դեմ դիմադրություն կա», – Henaran.am -ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ ընդգծելով՝ կան մարդիկ, ովքեր ուզում են վարկաբեկել կառավարությունը:

«Իսկ Կարեն Կարապետյանի համբավն իր ձեռքում է: Նա այնքան լիազորություններ ունի, որ կարող է անել այնպես, որ մեզանում պակասի վատը ու շատանա լավը, դրականը, իսկ մարդիկ դա հաստատ տեսնելու ու գնահատելու են: Ամեն դեպքում, հստակ գնահատականներ տալու համար հիմա դեռ փոքր-ինչ շուտ է: Մոտ հարյուր օրից կկարողանանք  հստակ գնահատական տալ գնահատական  կառավարության ու վարչապետի իրականացրած աշխատանքներին», – ասաց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ