01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդին դարձնում եք «գործ տվող»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթը ներկայացնողները պետք է չափազանց ազնիվ լինեն, որպեսզի կարողանան հանրությանը ներկայացնել օրինագծի տրամաբանությունը: «Իմ գործընկերները Ձեզ հարց են տալիս, ասում են չարաշահումների մասին, խոսում են, որ ոլորտը բավականին կոռումպացված է, իսկ Դուք տեղից պատասխանում եք, թե ապրիորի հայտարություններ են դրանք, եթե փաստեր ունեք, ապա բերեք, հետևենք: Դուք իրավաբան եք, ի՞նչ է նշանակում փաստերը տվեք, որ մենք հետևենք, նույն պատասխանը նաև լրագրողներին եք տալիս: Բա մեր համապատասխան կառույցներն էդ ինչի՞ համար են, էս ժողովրդին դարձնում եք «գործ տվող», կներեք այս բառի համար: Տասնյակ դղյակների մասին են խոսում, դու մի անգամ մի դղյակ վերցրել ես:

Բերեք, հրապարակեք, ասեք, որ այս դղյակը գոյացել է կատրոֆիլ, կաղամբ մշակելուց… ձեր պատասխանները չեք կարծում, որ վստահություն չեն առաջացնում, իսկ օրենքի տրամաբանությունը վստահության վրա է»,- ասաց պատգամավորը՝ դիմելով նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին:

Վերջինս ասաց, որ պատգամավորի խոսքի մեջ վտանգավոր շեշտադրումներ նկատեց: Նա չի կարծում, թե այս դահլիճում կան միամիտներ, որոնք կհավատան, թե այսօր չկա կոռուպցիա, այդ թվում՝ նաև բանակում: «Որևէ մեկը նման բան չի հայտարարելու, այո, կա նաև կոռուպցիա, որոնց դեմ մենք պետք է պայքարենք, բայց ոչ այն միջոցներով, որոնք Դուք նշեցիք: Դուք տալիս եք քաղաքական գնահատական՝ ասելով, որ ամբողջովին կոռումպացված է, իսկ ես ասում եմ, որ նման գնահատականներ հնչեցնելու համար պետք է ունենանք համապատասխան ապացույցներ, կոնկրետ դեպքեր արձանագրենք, մեղավոր անձիք էլ պատասխանտվության ենթարկվեն: Մի շատ վտանգավոր ձևակերպում արեցիք՝ ժողովրդին դարձնում եք «գործ տվող»: Կարծում եմ՝ մենք ճիշտ չենք, որ ժողովրդին նման գնահատական ենք տալիս և մտածում ենք, որ ապացուցման շրջանակներում վարույթ իրականացող քրեական մարմինը, ժողովրդից կտրված լինելով, կարող է ամբողջությամբ բացահայտել և բոլոր խնդիրները լուծել:

Պարոն Հակոբյան, մեր ժողովուրդը «գործ տվող» չէ, մեր ժողովուրդն ավելի վեհ առաքելություն ունի և այդ առաքելություններից մեկն իր բանակին սատար լինելն է»,- ընդգծեց Նահապետյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ