30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անհետ կորած զինվորի մոր գործով եւս մեկ նախնական դատական նիստ կհրավիրվի. ՀՔԱՎ

ՀՀ Վարչական դատարանում հոկտեմբերի 14-ին, շարունակվել է Սվետլանա Սարգսյանն ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության գործի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ նախնական դատական նիստը դատարանի որոշմամբ հետաձգվեց գործով պատասխանող ՀՀ Զինվորական կոմիսարիատից ապացույց պահանջելու հիմքով:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2016 թ. նոյեմբերի 14-ի նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր Ս. Սարգսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը, ինչպես նաեւ գործով մյուս պատասխանող ՀՀ Զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչ, համապատսխան բաժնի պետ Ն. Բարսեղյանը: Սույն գործով երրորդ անձ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա եւ ժամանակի մասին,  չէր ներկայացել դատական նիստին, ուստի՝ դատական նիստը շարունակվեց նրա բացակայությամբ:

Դատարանը նշեց, որ 2016 թ. հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել ապացույց պահանջելու մասին եւ միաժամանակ գրությամբ որոշակի հարցեր առաջադրել: ՀՀ Զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչը հայտնեց, որ վարույթի նյութերն ուղարկվել են փոստային առաքման միջոցով 2016 թ. նոյեմբերի 8-ին, միաժամանակ, դատարան ներկայացվեց գրության պատճենը: Գրության ուսումնասիրությունից հետո դատարանը որոշ հարցեր ուղղեց ՀՀ Զինվորական կոմիսարիատի ներկայացուցչին: Վերջինս, ի պատասխան, հայտնեց, որ տվյալ դեպքում նախ բանավոր կարգով դադարեցվել է Ս. Սարգսյանի կենսաթոշակի իրավունքը, որի հիման վրա դադարեցվել է նաեւ կենսաթոշակի վճարումը, դրա մասին Ս. Սարգսյանին չի  տեղեկացվել:

Նա պարզաբանեց, որ կենսաթոշակի իրավունքը դադարեցվել է համապատասխան տեղեկանքի բացակայության պատճառով՝ նշելով, որ անհետ կորելու վերաբերյալ տրված տեղեկանքը դեռեւս հիմք չէ, որ Ռ. Մխիթարյանը մասնակցել է մարտական գործողությունների: Դատարանը, հաշվի առնելով պատասխանողի կողմից ներկայացված տեղեկությունները, ինչպես նաեւ այն փաստը, որ կողմը վարչական վարույթի նյութերն ուղարկել էր փոստով եւ դրանք դատարանում դեռեւս չէին ստացվել, առաջարկեց հայցվորին հայցադիմումի առարկայի եւ հիմքերի հստակեցման համար հրավիրել եւս մեկ նախնական դատական նիստ: Տ. Սիրադեղյանը նշեց, որ գտնում է, որ անհրաժեշտ է դատական նիստը հետաձգել՝ հնարավորություն տալով հայցվոր կողմին հստակեցնել հայցադիմումի առարկան եւ ըստ անհրաժեշտության նաեւ՝ հայցի հիմքերը: Կողմերը չառարկեցին դատական նիստը հետաձգելու դեմ: Այդպիսով՝ սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց եւս մեկ նախնական դատական նիստ, որը կկայանա 2016 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ