Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ:
Կոլումբիայի հավաքականի հետ հանդիպման մեկնելիս «Բարսելոնայի» հարձակվողը սրտխառնոց է ունեցել ինքնաթիռում, իսկ Արգենտինայի հավաքականի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել: Արգենտինացիները բրազիլական Բելու Օրիզոնտիից մեկնելիս են եղել արգենտինական Սան Խուան քաղաք, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա Կոլումբիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական խաղը:
Օրեր առաջ աշխարհի փոխչեմպիոնը Բելու Օրիզոնտիում 0:3 հաշվով պարտվել էր բրազիլացիներին: