21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայտնաբերվել է մեկուկես կիլոգրամից ավելի ափիոն

Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացնելիս, Երեանի Խորենացի փողոցից ոստիկանության էրեբունու բաժին բերման ենթարկեցին Արսեն Հակոբյանին ու Մուհամմադ Ասադիին:
Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մուհամադ Ասադիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 20 հատ դեղահաբ, ինչպես և ընդհանուր մեկ կիլոգրամից ավելի շագանակագույն զանգված, որի կապակցությամբ Մուհամմադ Ասադին ասաց, որ հայտնաբերվածր Մեթադոն և Աթիոն թմրամիջոցներ են։
Գյումրեցի 45-ամյա Արսեն Հակոբյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կես կիլոգրամից ավելի սե գույնի մածուցիկ զանգվածով պոլիմերային տարրա։ Համաձայն Արսեն Հակոբյանի հայտարարության հայտնաբերվածր Ափիոն է։
Դատանյութաբանական փորձաքննության արդյունքների համաձայն՝ և Մուհամադ Ասադիի, և Արսեն Հակոբյանի մոտից հայտնաբերվածր Ափիոն է։
Նոյեմբերի 6-ին խուզարկվեց նաև Մուհամադ Ասադիի բնակության վայրը, որտեղից հայտնաբերվեց 50 հատ տարբեր գրառումներով դեղահաբեր և սև գույնի կոշտ զանգված։
Մուհամադ Ասադին ու Արսեն Հակոբյանր ձերբակալված են։
Կատարվում է քննություն։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ