Հովհաննես Հարությունյանի համար վաղը բժիշկների խումբ կձևավորվի. ի՞նչ վիճակում է «Սասնա ծռեր»-ի անդամը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հարազատներն ու աջակիցներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ակցիա են իրականացրել՝ պահանջելով պատկան մարմիններին զբաղվել Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակով:
Մասնակիցները դիմում- նամակներ են հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Արդարադատության եւ Առողջապահության նախարարություններին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին:
Առողջապահության նախարարությունում ցուցարարներին ընդունել է փոխնախարար Վահան Պողոսյանը, որը նախարարի անունից հայտարարեց, որ բժիշկների խումբ է ձեւավորվելու, որը վաղվանից կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» եւ կհետազոտի Հովհաննես Հարությունյանին: