28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Թարս է ստացվում»

Բյուջեի նախագծի քննարկմանը Վարդան Այվազյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հարցրեց, թե ինչպես են ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից որպես մաքսատուրք ակնկալում  67 մլրդ դրամ, երբ ասում են, թե ՌԴ-ում ներմուծումն ավելանալու է: «Ստացվում է` 13 մլրդը պակասեցրել եք, թարս է ստացվում»,-ասաց նա:

Վ. Միրումյանը պատասխանեց, թե ԵԱՏՄ-ից չնայած ստացել են ավելի շատ գումարներ, քան տվել են, բայց ավելի շատ ստացածը անցած տարվա ստացածից պակաս է եղել 3,7մլն-ով: «Այս տարվա 10 ամիսներին Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանին բաժին է հասել 43 մլրդ դրամ: Հիմա ինչքան կգա մինչև տարվա վերջ… կգա»,-ասաց նա և նշեց, թե մինչև տարեվերջ ակնկալվում է, որ ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից Հայաստան եկող գումարը կկազմի 51 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղից հավելեց, որ այս ցուցանիշը 2015 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ պակաս է մոտ 4 մլրդ դրամով, իսկ մինչև տարեվերջ սպասվում է, որ պակաս կլինի 6 մլրդ դրամով:

Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ այդ գումարները կկազմեն 53.6 մլրդ դրամ: « Դա այն 3.93 տոկոս աճն է, որը մենք կանխատեսում ենք, որ պետք է լինի ԵՏՄ երկրներում»,- ասաց Միրումյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ