11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարորդներին նոր առաջարկ է արվում /վիդեո/

««Հայկական ավտոմոբիլային ակումբը» Հայաստանում նոր ծառայություն է առաջարկում վարորդներին, այն դեպքում, երբ մեքենան խափանված է ճանապարհին»,-այսօր՝ նոյեմբերի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողներին հայտնեց  «Հայկական ավտոմոբիլային ակումբ»-ի տնօրեն Դիանա Ավետյանը:

Դիանա Ավետյանի փոխանցմամբ՝ ծառայության մեջ ներառված են մեքենայի անսարքության վերացումը, քարշակ ծառայությունը և մի շարք այլ ծառայություններ:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մատնանշեց նախաձեռնության ՝ սպառողների առավել շրջանակ ընդգրկելու կարևորությունը:

«Երթեւեկությունը Հայաստանում ընդհանրապես կազմակերպված չէ` չկան ՃՈ նշաններ եւ երթեւեկությունը կարգավորելու համար պետք է ստեղծել անկախ կառույց, որը կիրականացնի այդ ամենը: Եթե երթեւեկությունը կազմակերպված չէ, նշաններ չկան, ինչպես են վարորդին տուգանում, միայն տուգանելուց են լավ»,-անդրադառնալով վարորդների առաջ ծառացող խնդիրներին նշեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ