02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառին ուղղված հատկացումները նվազել են

Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառներին ուղղված՝  ՀՀ 2017 թվականի նախատեսված հատկացումները կազմում են 26,199.5 մլն դրամ` 2016 թ. 26,900.8 մլն դրամի դիմաց: Պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը կազմում են 1,384.8 մլն դրամ` 2016 թ. 1,421.1 մլն դրամի դիմաց: Հիմնանորոգման և շինարարության համար նախատեսված հատկացումները կազմում են 1,086.0 մլն դրամ` 2016 թ. 1,419.5 մլն դրամի դիմաց: Հանգստի և սպորտի ծառայությունների համար 2017 թ. նախատեսված են 1,665.4 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 1,838.2 մլն դրամի դիմաց: Մշակութային ծառայությունների համար 2017 թ. նախատեսված են 13,798.0 մլն դրամ հատկացումներ` 2016 թվականի 14,211.8 մլն դրամի դիմաց: Մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գծով 2017 թ. նախատեսված են 47.0 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 204.5 մլն դրամի դիմաց: Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գծով 2017 թ. համար նախատեսված են 410.6 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 473.5 մլն դրամի դիմաց: Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների իրականացման համար 2017 թ. նախատեսված են 8,620.5 մլն դրամ հատկացումներ` ՀՀ 2016 թ. 8,709.5 մլն դրամի դիմաց: Կրոնական և հասարակական այլ ծառայությունների գծով 2017 թ. նախատեսված են 1,122.8 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 1,123.1 մլն դրամի դիմաց: Երիտասարդական ծրագրերի իրականացման համար 2017 թ. նախատեսված են 827.1 մլն դրամ հատկացումներ՝ 2016 թ. 827.4 մլն դրամի դիմաց: Քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արhմիություններին, ազգային փոքրամասնություններին աջակցություն տրամադրելու նպատակով 2017 թ., ինչպես և 2016 թ., նախատեսված են 295.7 մլն դրամ հատկացումներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ