26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացիթողի վիճակ չէր

Բնապահպանության նախարարությանը տրամադրվող գումարները բավարար չեն ոլորտում նախատեսվող բոլոր խնդիրները լուծելու համար։ Այսօր ԱԺ-ու լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  «Բնության հիմնադրամի միջոցով մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ բնության հուշարձանի տարածքն անձնագրավելու, պահպանման գոտի առանձնացնելու և դրա կառավարման արդյունավետությունը մեծացնելու նպատակով։ Սա լրացուցիչ եկամուտ կապահովի սկզբնական շրջանում կառավարողին, հետագայում նաև համայնքին»,-ասաց նա:

Նախարարի գնահատմամբ՝ հատկապես կարևոր է նաև մասնավոր սեկտորի ներգրավումը բնապահպանական խնդիրները լուծելու համար, որոնք կարող են լինել միաժամանակ և բիզնես և սոցիալական ծրագիր։ «Որպես բիզնես մեր նպատակն է ներգրավվել իրենց այնպիսի կարևոր տարածքներում, ինչպիսին, օրինակ՝ «Զիկատար» պահպանվող տարածքն է, որտեղ կա ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտություն, մինչդեռ չկան այդքան մեծ պետական միջոցներ։ Այստեղ մենք որոշկի ժամանակով կառավարումը հանձնելու դիմաց մասնավորին կարող ենք ներգրավվել բիզնես սեկտորում։ Նա կարող է այս տարածքում հանգիստ կազմակերպել՝ բնականաբար պահպանելով բնապահպանական չափանիշները, իսկ նախարարությունն արդեն կունենան հսկողական գործառույթ»,-շարունակեց Արծվիկ Մինասյանը։

Անկախ ամեն ինչից՝ նա չի կարծում, որ մինչ այս ոլորտում բացիթողի վիճակ էր: Արծվիկ Մինասյանը վստահեցնում է ՝ չկա որևէ անձ, որը կարող է կամ էլ հնարավորություն ունի հասարակության մեջ ունեցած իր դիրքով կկարողանա ազդել մեր որոշումների կայացման մասով: Արծվիկ Մինասյանը, խոսելով Ամուլսարի ծրագրի և բնապահպանների դժգոհությունների մասին, նշեց, որ այդ հարցով երեկ քննարկում եղել է, սակայն ինքը՝ որպես բնապահպանության նախարար, այս հարցում որևէ հիմք չի տեսել, որպեսզի կիսի բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ