21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:

Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս, Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի որոշ ավտոճանապարհների ծածկը տեղ-տեղ ձյունապատ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են  իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ