27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել պետությանը խոշոր վնաս հասցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործի մասին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մի շարք քաղաքացիներ, գիտակցելով, որ իրենց անվամբ որեւէ գույք հաշվառված չէ եւ չունեն մշտական եկամուտներ ու պարտադիր վճարման ենթակա գումարները իրենցից չեն կարող բռնագանձվել, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից, իսկ որոշ դեպքերում նաեւ աշխատանքային առավելություններ ձեռք բերելու անձնական դրդումներից ելնելով, գույքի տիրապետողին խաբեությամբ խոշոր եւ առանձնապես չափի գույքային վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել թանկարժեք ավտոմեքենաների, ինչպես նաեւ տաքսի ծառայության սեփականատերերի հետ՝ որոշակի ժամանակահատվածի համար նրանց կողմից թույլ տրվելիք ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նշանակված վճարման ենթակա տուգանքները վերագրել իրենց եւ այդ կերպ՝ հնարավորություն տալ իրականում այդ խախտումները կատարած անձանց խուսափել վարչական տուգանքները վճարելու պարտականությունից:

Այդ նպատակով անվճարունակ անձինք ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացրել են իրենց եւ ավտոմեքենաների սեփականատերերի անուններով լրացված կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ այն մասին, թե, իբր, թանկարժեք ավտոմեքենաները կամ տաքսի ծառայության բոլոր մեքենաները այսուհետ վարելու են կամ արդեն իսկ վարել են իրենք եւ խնդրել են ճանապարհային երթեւեկության կանոնների հետագայում հնարավոր կատարվելիք եւ արդեն իսկ կատարված խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իրենց անուններով: Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ այդ ավտոմեքենաներով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին թվով 1345 որոշումները կայացվել են անվճարունակ քաղաքացիների անվամբ եւ ուղարկվել նրանց հասցեներով: Որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել եւ արդեն իսկ նշված պատճառներով չէին կարող գանձվել, որի հետեւանքով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն 500 հազ ՀՀ դրամ գույքային վնաս: Պատճառված վնասից շուրջ 19 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար 9 անձանց՝ Արտակ Մանուշակյանին, Մեխակ Թադեւոսյանին, Սահակ Աբրահամյանին, Շահում Հայրապետյանին, Թեւան Հայրապետյանին, Ստեփան Բաբախանյանին, Բախշիկ Սեդրակյանին, Հայկ Սուքիասյանին եւ Հարություն Ավետիսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Մինչդատական վարույթում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանավորում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ 9 մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Քրեական գործով շարունակվում են  կատարվել քննչական եւ դատավարական գործողությունները: Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործության կատարմանը մասնակցել են նաեւ այլ անձինք: Վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել եւ քննությունից խուսափելու պատճառով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը ու հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ