15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեծ թվով քրեական գործեր են քննվել, որոնցում պաշտոնատար անձինք են ներգրաված»

Հատուկ քննչական ծառայությունը Բաղրամյան 26-ից կախվածության մեջ չէ. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե իրավապահ մարմինները կառավարվում են մեկ կետից: Դիտարկմանը, թե ՀՔԾ-ում հարուցվում են քրեական գործեր այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, սակայն խոշոր «ձկներին» այդպես էլ բռնել կառույցին չի հաջողվում, նա արձագանքեց. «Ձեր դիտարկմանը համաձայն չեմ, եթե հետևեք մեր հրապարակումներին, ապա կտեսնեք, որ բավականին մեծ թվով քրեական գործեր են քննվել, որոնցում պաշտոնատար անձինք են ներգրաված եղել»:

Ինչ վերաբերում է  Սարի թաղի բախումներին, ապա Վ. Հովհաննիսյանն ասաց. «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը սահմանող քրեական դատավարության 201-րդ հոդվածի համաձայն նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես քննությունն իրականացնող քննիչի թույլտվությամբ»: Ըստ նրա՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Նա չկարողացավ ասել նաև թվային տվյալներ այն մասին, թե քանի քրեական գործ է նախաքննական մարմինն ուղարկել դատարան և արդարացվել: Դիտարկմանը, թե հրահանգ տվողներին կառույցը «դաբրո» ունի հրավիրելու գոնե հարցաքննության, մասնավորապես Լյովա Երանոսյանին, ապա Վ. Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող ասել, քանի որ այն նախաքննական գաղտնիք է: Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը, որի ժամանակ բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչներ տուժեցին, իսկ բարձրաստիճան ոստիկանները շարունակեցին մնալ ազատության մեջ, ապա Հովհաննիսյանն ասաց, որ չորս ոստիկանի վերաբերյալ հարուցված քրեական գործից մաս է անջատվել և ուղարկվել է դատարան: Այս քրեական գործի նախաքննությունը ևս շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ