07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի հաշվին է խնայում նախագահականը

2017 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4 միլիարդ 522 միլիոն 944.000 դրամ: Այս մասին խորհրդարանում՝ Պետաիրավական եւ Ֆինանսվարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Գեւորգյանի խոսքով՝ ներկայիս նախագծում հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է 574 միլիոն դրամով. «Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի լուծարմամբ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով նախագահի աշխատակազմում է ձեւավորվել ԱԱԽ քարտուղարությունը:

«ԱԱ քարտուղարությանը հատկացված 474 միլիոն դրամի դիմաց 2017 թվականին սահմանված նախագծով նվազել է 224 միլիոն դրամով»,-նշեց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց ԱԱԽ աշխատակազմի լուծարված աշխատակազմի ճակատագրից. «Անվտանգության խորհրդում ունեինք 93 հաստիք, այսօր ունենք 37-ը: Մենք հետապնդել ենք կարեւոր խնդիր, որ աշխատանքի ե՛ւ որակը, ե՛ւ բովանդակությունը կոնկրետ ուղղվածություն ունի: Հնարավոր չէ բոլոր փոփոխություններով ու հարցերով զբաղվել»,-պատասխանեց Արմեն Գեւորգյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ