22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համակերպվեք այդ մտքի հետ (վիդեո)

«Այնպես կանենք, որ որևէ խնդիր չլինի, աշխատանքի որակն էլ չտուժի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե բյուջեում նախատեսված գումարն արդյո՞ք բավական կլինի նախագահականի ծախսերի համար:

Հարցին, թե ավելի շատ կրճատումներ հնարավոր են, Գեւորգյանը ասաց, որ ներկայացրել է այն, ինչ քննարկվել է վերջին 2 ամսվա ընթացքում և Կառավարությունում, և Ազգային ժողովում, որ հնարավորության դեպքում խնայողություններ կլինեն:

Նախագահի աշխատակազմին հատկացվող ընդհանուր բյուջեն 4 միլիարդ 522 միլիոն է, որը մոտ 50 միլիոնով կրճատվել է նախորդ տարվա համեմատ :

Հարցին, թե ընտրություններից հետո նախագահի ինստիտուտն առաջնային չի լինելու, խորհրդարանն է լինելու առաջնային, արդյո՞ք հարկ չկա ավելի կրճատել նախագահականի ծախսերը, Արմեն Գևորգյանն արձագանքեց.

«Համակերպվեք այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա Սահմանադրության սկզբունքներով մինչև 2018 թվականի ապրիլը»:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ