Սերժ Սարգսյանից հետո կտան Կարեն Կարապետյանին. Ժողովուրդ
Թերթի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ
են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Խնդիրը հետեւյալ կերպ է դրված. պաշտոնը պետք Է արտացոլի Հանրապետական կուսակցությունում նրա բարձր դիրքը Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը։ Այս նպատակով նաեւ քննարկվում է տւսրբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող Է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ Սերժ Աարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը՝ խորհրդի նախագահը։
Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել Է Աերժ Աարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին։ Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, Աերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը։ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն Էլ անցան Աերժ Աարգսյանի տիրապետման տակ։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: