27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, ինչ մերն է, համարում ենք քյառթուական, որ կափարիչով փակենք, թաղենք

Ներկայացնում ենք Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի բավական արդիական գրառումը, որը նա թողել է  “Ֆեյսբուքում”:

Ինչո՞ւ ենք մենք Հելլոուին նշում: Որովհետև PR է արվա՞ծ: Առանց մտածելու նմանվե՞նք ուրիշներին: Այս դեպքում ո՞ւր ենք մենք: Ո՞ւր է մեր դեմքը, ո՞ւր է մեր կերպարը: Մենք ռոբոտ չենք: Եթե արաբները լավ արաբական PR անեն, դառնալո՞ւ ենք արաբ, եթե քուրդերը լավ քրդական PR անեն, դառնալու ենք քուրդ:

Մենք՝ որպես հազարամյակների խորքից եկած ժողովուրդ, իրավունք չունենք ամեն մեկի կապկումների արտացոլումը դառնալ: Եթե ամերիկացիները՝ որպես 250 տարվա ժողովուրդ, իրենց դեմքն ու դիմագիծը չունեն և արհեստածին տոներ են ստեղծում իրենց համար, մենք չպետք է կապկենք նրանց:

Նրանք ավանդական հիմք չունեն, ավանդություն չունեն: Իսկ ի՞նչն է պատճառը, որ Իսրայելը չի անում նման բան: Ինչո՞ւ Իսրայելից օրինակ չենք վերցնում, որ պահում է իր ամեն մի ավանդությունը:

Այսօր ի՞նչ ավանդություն ունենք մենք: Ոչ մի ավանդություն: Որովհետև արհեստածին այս երևույթների հետևից ընկնելով և կարևորելով այս խաղալիք տոները՝ մոռանում ենք մերը: Իսկ երբ ազգը կորցնում է իր ազգային արժեքները, չի կարող հավաքական կերպար ձևավորել և ազգ կոչվել:

Ամեն մի երկիր իր սովորությունն ունի: Ինչո՞ւ մյուսի արածն ինձ համար համոզեցուցիչ կերպ պետք է լինի ապրելու: Ես դադարում եմ ես լինելուց… Այս ծրագիրն է գործի դրված: Նպատակ կա մարդու մեջ մեռցնել անհատական կերպարը, մարդուն դարձնել ռոբոտ: Արա մյուսների պես՝ առանց հարցնելու, թե ինչու:

Սակայն այսպես մենք մարդուն իջեցնում ենք անասունի մակարդակի:
Դրսից ներմուծվող երևույթների դեմ պայքարն անզոր է, գիտակցություն է պետք:

Մենք մեր հոգու տոնը պետք է պաշտպանենք գողերից:  Սակայն դա անելու փոխարեն այն, ինչ մերն է, համարում ենք քյառթուական: Այս բառը ստեղծել ենք, որ մեր բոլոր արժեքները կափարիչով փակենք, թաղենք:

Մերն անհարմարություն է մեզ համար, ամոթ է, որ մենք մեր արժեքները կրենք:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ