29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բնապահպանները մտահոգ են

Բնապահպաններն ահազանգում են՝ նոր կառավարությունը իր ծրագրում  բնապահպանական ոլորտն անտեսել է, ահազանգում են մասնագետներն ու կոչ անում պետական մարմիններին ավելի աչալուրջ լինել:

«Ցավում եմ, որ նման ծրագիր է գրվել: Միանգամից երեւում է, որ կառավարությունը չի աշխատել լավ թիմով, այսինքն այն մարդկանց հետ, որոնք իրազեկ են բնապահպանական  խնդիրներից եւ կարող են ճիշտ ուղղություն ցույց տալ»,- այսօր լրագորողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Բնապահպաններին մտահոգում է նաեւ այն, որ կառավարության  նոր ծրագրում ոչ մի խոսք չկա  ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ»-ի մասին. «Մեր երկիրը լինելով ՄԱԿ-ի անդամ պետություն պարտավոր է մինչեւ 2017 թվականը Կայուն զարգացման 17 նպատակները տեղայնացնել ու կիրառել: Սակայն կառավարության ծրագրում այն ամբողջությամբ անտեսված է»,- շեշտեց մյուս բանախոսը՝  բնապահպան Կարինե Դանիելյանն ու հավելեց. «Նախորդ կառավարության հետ մենք այս հարցը քննարկել էինք, բազմաթիվ  հանդիպումներ էին եղել, բայց մեզ մոտ կարծես սովորություն է՝ ամեն կառավարություն, ամեն ինչ սկսում է 0-ից»:

Բնապահպաններն նշեցին՝  արդեն հասցրել են նամակ գրել վարչապետ Կարեն Կարապետյանին. իրենց նամակը մնացել է անպատասխան:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ