Վարչապետի առաջարկած լուծումն արդյունավետ չէ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողվի հերթական նիստին նախ նկատեց, որ ՀՀ-ում լայն սպառման ապրանքների մենաշնորհը շարունակվում է, և այն դարձել է ամենամեծ կոռուպցիոն չարիքը:
«Սրա հետևանքով տուժում են սպառողները, թոշակառուները, սոցիալապես անապոհվ խավը , ովքեր ստիպված են սննդամթերք գնել արհեստականորեն ուռճեցված գներով: Բիզնեսը նույպես տուժում է, որովհետև շուկան փակ է մրցակացության համար, ու կան չհիմնավորված ծախսեր»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ցանկացած ոք կարող է զբաղվել ներկրմամբ առանց խոչընդոտների, իսկ եթե խոչընտոներ լինեն, ապա կարող են անմիջապես իրեն դիմել: Ըստ Զուրաբյանի՝ վարչապետի առաջարկած լուծումն ՝ իրենք զանգելն, իրականում, արդյունավետ չէ:
«Առաջարկում եմ, որ Դուք՝ որպես ԱԺ նախագահ, այս հարցը հասարակության ուշադրության կենտրոնում դնելու համար հրավիրեք լսումներ և հասկանանք, թե ի՞նչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ո՞ր միջոցառումներն են անհետաձգելի»,- շարունակեց Զորաբյանը ՝ հավելելով, որ այդ լսումներից բոլորը շահող դուրս կգան: Գալուստ Սահակյան էլ, պատասխանելով պատգամավորին, շեշտեց, որ միշտ էլ կարելի է լսումներ անցկացնել, սակայն պնդեց, թե փաստեր են պետք:
«Առավել ևս, եթե վարչապետն այդ մասին խոսել է, ապա առաջիկայում սրա մասին իր բանաձևը կներկայացնի: Քննարկման ժամանակ հարց եք տվել և ձեր պատասխանը ստացել եք, որ կարող եք նաև իրեն դիմել: Կարծում եմ՝ բավականին լուրջ և մեծ կառույց կա այդ գործով զբաղվող, պետք է մի քիչ սպասել և տեսենել, թե ինչ է անում կառավարությունը»,-եզրափակեց նա: