26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շրջակա միջավայրին 1 միլիոնից ավել վնաս է հասցվել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 17-21.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամով և հաշվարկվել է 617.25հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Գուգարքի անտառտնտեսություն>> մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 207 ծառի ապօրինի հատում: Բնությանը պատճառված վնասի չափը քննարկման և հաշվարկման փուլում է:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 121.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված տարբեր տրամաչափերի 18  ծառի ապօրինի հատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 495.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ.

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժինը Երևանի տարածքային բաժնի հետ համատեղ 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամիի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կազմվել է վարչական տուգանքի  2 որոշում՝ 100.0հազ.դրամով. որից՝

Շիրակի և Երևանի տարածքային բաժինների կողմից  մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ.

   Կազմվել է վարչական տուգանքի 11 որոշում՝ 1.1մլն.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 36.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1մլն.դրամի վարչական տուգանքի 10 որոշում:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից քարակաքավի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 62 հատ /32.0 կգ/  <<սիգ>>  տեսակի ձուկ, 5 հատ խեցգետնաորսիչ, և 4.2 կգ խեցգետին, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ  հայտնաբերել և առգրավվել է 30 հատ /12.0կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 17 հատ /10.0 կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից  հայտնաբերված  խեցգետնի ապօրինի որսի  համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 4.2 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ /10.0կգ/ <<սիգ>>  տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

    

          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3մլն.դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ