15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գլխավոր դատախազը Գյումրիում է. նոր նշանակում /վիդեո/

Շիրակի մարզում ՀՀ գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը  Շիրակի մարզային դատախազությունում  հանդիպել է մարզի իրավապահների հետ, ներկայացրել  Շիրակի մարզի գլխավոր դատախազին՝ Կարեն Գաբրիելյանին։ Նա  նախկինում  զբաղեցնում էր  Շիրակի մարզի գլխավոր դատախազի՝ Րաֆֆի Ասլանյանի  տեղակալի պաշտոնը։

Նշենք, որ Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնը մոտ մեկ ամիս է թափուր էր, երբ  Րաֆֆի Ասլանյանը նշանակվեց Երևան քաղաքի գլխավոր դատախազ, նրա պարտականությունները ժամակավորապես կատարում էր Արթուր Պողոսյանը, իսկ այսօրվանից  այն ստանձնեց Կարեն Գաբրիելյանը։  Շիրակի մարզի իրավապահ մարմինների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել, որի  ընթացքում  ՀՀ գլխավոր դատախազը  կարևորել է   համակողմանի  քննությունը իրավական դաշտում, ինչը կնպաստի   քրեական գործերի բացահայտմանը։

ՀՀ դատախազը նաև պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես անդրադարձել երեկ ժամը 14-ի հատվածում  խուլիգանությանն ու հնչած կրակոցներին։ Նրա խոսքով` արդեն հարուցվել է քրեական գործ ու երկու անձ ձերբակալվել է։

Հաջորդ հարցը՝ Ավետիսյանների  սպանության բացահայտումն ու արդեն դատական   վճռի առնչությամբ է: Արթուր Դավթյանը նշեց, որ  մինչ այժմ  մեղադրող կողմը բողոք չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ համաձայն են վճռի հետ։

 

 

 

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ