Ո՞վ կարժանանա «Ոսկե գնդակին»
Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին ենթադրում է՝ այս տարի «Ոսկե գնդակին» արժանանալու ավելի մեծ շանսեր ունի Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռոնալդուն անհրաժեշտ տիտղոսներն ունի այս տարի «Ոսկե գնդակին» արժանանալու համար: Նա ֆավորիտ է, քանի որ հաղթել է Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի առաջնությունում: Սակայն վստահ եմ, որ Կրիշտիանուն կհանդիպի արժանի մրցակցության, քանի որ այնտեղ լինելու է նաեւ Լիոնել Մեսին», – նշել է Չավին:
Հիշեցնենք, որ վերջին 6 տարիներին «Ոսկե գնդակին» արժանացել են միայն Մեսին ու Ռոնալդուն: