13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Գյումրիում ֆիզկուլտուրայի դասաժամին 11-ամյա երեխա է մահացել

Դժբախտ դեպք Գյումրիում: Գյումրու թիվ 21 Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանում ֆիզկուլտուրայի դասաժամին պարապմունքներ անցկացնելիս մահացել է 11-ամյա Ս. Տ.-ն:

Տղան վազելիս է եղել` վատ է զգացել և նստելուց հետո կորցրել է գիտակցությունը: Մինչ շտապ օգնության ժամանումը ֆիզկուլտուրայի ուսուցիչը փորձել է ուշքի բերել երեխային:

Շտապ օգնության մեքենայով երեխան ժամը 11:15 ագոնալ մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել:

Երեխան, ուսուցիչների բնութագրմամբ, երբեք գանգատներ չի ունեցել, հաճախել է ֆուտբոլի պարապմունքների:

«Ցայգ» ՀԸ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ