16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Թեկնածուի կաշառք բաժանելու դեպքով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Կուտական համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից կաշառք բաժանելու դեպքով նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՔԾ: Այս մասին  տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ. Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ