Էկոնոմիկայից տուրիզմի վարչությունը կառանձնացվի. նոր կոմիտեի ղեկավարը վարչապետի մարդն է լինելու. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է.
«Նորանշանակ վարչապետը որոշել է էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով․ «Քանի որ մենք հարևան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»:
Մեր տեղեկություններով` տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին: «Նա հազիվ վարչության պետ է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարևորագույն ենթակառուցվածք է, որտեղ պետք է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, և այդպես էլ կանի վարչապետը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: