21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վերջին հույսը /վիդեո/

«Օգոստոսից ազատված եմ աշխատանքից ու չեմ ստացել  342 հազար դրամ աշխատավարձ: Մեր գործարանից ամենացածրը իմ աշխատավարձն է: Ուզում ենք, ասում են՝ կունենանք կտանք: Մենք էլ ծանր վիճակում ենք: Առանց փող ո՞նց ապրենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի շշերի գործարանի արդեն նախկին աշխատակից Հայկազ Գևորգյանը:

Նշենք, որ Բյուրեղավանի շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել: Նրանք բազմաթիվ ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի և Նախագահական նստավայրի մոտ:

Բողոքողները հույս ունեն, որ նորանշանակ վարչապետը միջոցներ  կկիրառի իրենց աշխատավարձերը վճարելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ