Խոշորացված քաղաքներում ներդրումային ծրագրեր կլինեն
Ազգային ժողովում քննարկվում է «Ֆինանասական համահարթեցման մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում փոփխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե ԱԺ-ում առաջարկվում է Գյումրիի հետ կապված զարգացման արտոնություններ լինեն և հիմնական զեկուցող Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից հարցրեց, թե ինչպես է տեսնում այդ կապը դոտացիաների հետ: Նա նաև հարցրեց, թե Դիլիջան, Տաթև խոշորացված քաղաքներում կա՞ն ներդումային ծրագրեր:
Վաչե Տերտեյանը նշեց, որ կան, և մասնավորապես երեք համայնքներում արդեն մրցույթներ են հայտարարվել տարածքային զարգացման կողմից, և ընթացքի մեջ են: «Նման ծրագրեր կան բոլոր խոշորացվող համայնքներում»,-ասաց նա, իսկ թե դրանք դոտացիաների վրա ազդում են, թե ոչ, Տերտերյանը պատասխանեց, որ չեն ազդում, քանի որ դրանք ուղղակի ներդումային ծրագրեր են: Գյումրիի առաջնային զարգացման ծրագրի հարցում ևս, ըստ Տերտերյանի,ներդումները դոտացիաների վրա չի ազդում: «Որովհետև դոտացիաների ծրագիրը մի քիչ այլ է, ֆինանսական համահերթեցման դոտացիաները դրանք միջոցներ են, որոնք պետական բյուջեից տրամադրվում են համայնքների եկամտային հնարավորությունները, ունակութունները որոշակիորեն համահարթեցնելու համար, այսինքն՝ դրանք նպատակային չեն, ծախսային ուղղություններով ֆիքսված չեն, անդեմ միջոցներ են, բառի ոչ լավ իմաստով անդեմ, որովհետև իրենցով լրացնում են համայնքների բյուջեն»,-ասաց նա: Գյումրիի հարցով ըստ Տերտերյանի՝ ԱԺ-ում հաստաված ծրագիր ունեն:
«Մենք զարգացան բանկի հետ ակտիվ շփումների մեջ ենք՝ մի շարք քաղաքների համար զարգացման ծրագրեր իրակացելու համար»,-ասաց նա և նշեց, որ արդյունքներ ակնկալում են: