12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Գուցե արտաքինից այդքան չեն երևում նրա առջև ծառացած խնդիրները, բայց ներսից ակնհայտ են» (վիդեո)

«Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի և մեր քաղաքական ուժի, որ բարձր պաշտոն զբաղեցրած անձը պետք է հանդես գա հաշվետությամբ ու ներկայացնի իր կատարած գործը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ու սկսեց ներկայացնել իր պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու արձանագրված խնդիրները: Նա  նշեց, որ նախարարության հիմնական խնդիրներից մեկն են համարել արդյունաբերական ռազմավարության ու քաղաքականության վերանայումը այս 7 ամիսների ընթացքում:

Էկոնոմիկայի նախարարությունը միավորել է 13 գերատեսչությունների լիազորություններ. «Գուցե արտաքինից այդքան չեն երևում նրա առջև ծառացած խնդիրները, բայց ներսից երևում են»,-նշեց նախարարի պաշտոնակատարն ու հավելեց, որ 30 հիմնական ոլորտներ է ներգրավում նախարարության աշխատանքը:

«Անկախ նրանից, որ Էկոնոմիկայի նախարարությունը կլինի, թե չէ, անպայման պետք է լինի խումբ, որ այս փաթեթը մշակի»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ պարզ դարձավ, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, ինչին Արծվիկ Մինասյանն առարկեց:

Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով ներդրումների նվազմանն, ասաց, որ ներդրումների խոչընդոտների վերացման վերաբերյալ սկզբունքներ են փոխվել, որպեսզի մի կողմից ներդրողը վստահ լինի, որ ժամկետները կպահպանվեն, մի կողմից անկանխատեսելի խնդիրներ չեն առաջանա:

Մի քանի երկրների հետ կքնվել են փոխադարձ ներդրումների վերաբերյալ համաձայնագրեր՝ Չեռնոգորիայի, Կորեայի, ներկայումս ուսումնասիրվում է Ավստրիալիայի հետ կնքվող պայմանագիրը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ