21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ապաքրեականացվել են մաքսանենգությանն առչվող մի քանի դրույթներ

Հունիսի 25-ին ուժի մեջ են մտել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնցով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առչվող որոշ դրույթներ: Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքով ապաքրեականացվել են ապրանքների մաքսանենգությունը և ոչ խոշոր չափերով արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դրույթները:

Վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը: Օրենսդրական փոփոխությամբ ապրանքային մաքսանենգությունն՝ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն ՀՀ դրամի կամ ակցիզային դրոշմանիշով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված երկու հարյուր հազար ՀՀ դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով, այլևս հանցագործություն չի համարվում և նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ