17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարության ձեւավորումը կսկսվի Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից հետո. ՀԺ

«Մեզ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարությունը կսկսի ձեւավորել հաջորդ շաբաթվանից։ Իհարկե, նա դա կարող էր անել նաեւ այս շաբաթ, բայց մի փոքր ոչ պաշտոնական միջոցառում խանգարում է այդ գործընթացին։

Մենք արդեն գրել ենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականից անմիջապես հետո մեկնել է Դուբայ, եւ Հայաստանից հեռանալու պատճառն այն է, որ նա չի ցանկացել մասնակցել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին, որը տեղի է ունենալու այս հանգստյան օրերին։

Քանի որ այդ հարսանիքին մասնակցելու է իշխանական ողջ վերնախավը՝ նախարարներով ու պատգամավորներով, Հովիկ Աբրահամյանն այդպիսով խուսափել է ներկայանալ որպես նախկին վարչապետ, որն այլեւս որեւէ ազդեցություն չունի նրանց վրա։

Կառավարության ձեւավորումը կսկսվի Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից հետո, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ այն չանցնի անտրամադիր մթնոլորտում, քանի որ հարսանիքին ներկա նախարարներից ոմանք չեն վերանշանակվի: Նույնը կարող է վերաբերել նաեւ Գագիկ Բեգլարյանին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ