15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Շշի Մելոն» կողմնորոշվել է.Ժողովուրդ

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը Երևան-Սևան ավտոմայրուղու հարակից տարածքում կոնյակի գործարան է կառուցում։ Գործարանը գտնվում Է Երևան-Սևան մայրուղու հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում։

Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»–ը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ, ով հաստատեց. «Դա «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի շենքն Է։ Կոնյակի գործարան եմ կառուցում, վա՞տ բան եմ անում։ Ես շատ սիրուն կոնյակի գործարան եմ կառուցելու։ Բացումը մյուս տարի կլինի, լրագրողներին էլ եմ հրավիրելու։ Մեծ, սիրուն շենքեր են։ Իմ գործարանը կսկսի աշխատել մյուս տարի՝ հուլիսին կամ օգոստոսին։ Աշխատում եմ սիրուն սարքեմ, տեսնենք»։ Նկատենք, որ Մելիք Մանուկյանն այն գործարար պատգամավորների թվին է պատկանում, որի ներկայացվածության հարցը ապագա խորհրդարանում բավականին մշուշոտ Է։ Նախորդ ընտրություններում նա պատգամավոր Է դարձել մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 26 ընտրատարածքից։

Բայց եթե նախկինում ՀՀԿ-ական իշխանությունները կարող Էին իրենց թույլ տալ մեծամասնական ընտրակարգով մի քանի գործարարների մանդատ բաժին հանել, նոր ԸՕ-ով ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Հավանաբար նաև առանց մանդատ մնալու հեռանկարն է Մանուկյանին դրդել, որպեսզի նա սկսի իր բիզնեսների զարգացման մասին ավելի խորը մտածել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ