15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հանրապետականը» երբևիցե չի թաքցրել. Հ. Նաղդալյանը՝ վարչապետից

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես չխլելու մասին հայտարարությունը համահունչէ ՀՀԿ կուսակցության գաղափարախոսությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Պատգամավորը նշեց՝ ՀՀԿ-ը միշտ սթափ գնահատակններ է տվել երկում առկա խնդիրներին: «Ես չգիտեմ որևէ օրինակ և չեմ էլ կարծում, որ ամենի մի բառի տակ, որը դուք լսում եք մեր ներկայացուցիչներից, պաշտոնյաններից, ամեն մի բառի տակից պետք է միկրոսկոպով ուսումնասիրել և բաներ ման գալ: Հայկական լավ ասացվածք կա՝ եզը վերցնում, տակը հորթ են ման գալիս: Կարծում եմ՝ վարչապետը նկատի է ունեցել բոլոր ժամանակներում, բոլոր հանգամանքերում, որևէ երկրում»,- ասաց Հարմինե Նաղդալյանը:

Հարցին՝ համամիտ է, որ մեր տնտեսության վիճակն իսկապես ծանր է, Նաղդալյանը պատասխանեց , թե ՀՀ տնտեսության մեջ բազմաթիվ խնդիրներ կան, և դրանց մեծ մասն օբյեկտիվ են: «Կարող են նաև սուբյեկտիվ խնդիրներ լինել, և «Հանրապետականը» երբևիցե չի թաքցրել: Մենք միշտ կողմնակից ենք եղել խնդիրը ճիշտ ձևակերպելուն, հասկանալուն, որպեսզի լուծումներ գտնենք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ