15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետ է, ինքը գիտի՝ ինչ է ասում. պատգամավորը՝ բիզնես խլելուց

«Վարչապետ է, բնականաբար, ինքը գիտի՝ ինչ է ասում, ես չեմ կարում այդ հարցերին պատասխանել, որովհետև ես բիզնեսից մի 4 մլրդ կմ հեռու եմ, բայց ճեմ կարծում, որ մինչ այս որևէ մեկից բիզնես էին խլում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե այլևս մարդկանցից բիզնես չեն խլելու:  Դիտարկմանը, թե սա նշանակում է, որ նախկինում  բիզնեսներ են խլվել, պատգամավորն ասաց, որ  նման միջադեպերի մասին լրագողներից է լսել:

«Լսել եմ, բայց ես չեմ կարող կոնկրետ օրինակներ բերել, քանի որ երկար տարիներ է՝ քաղաքականության մեջ եմ և այքան բաներ եմ լսել: Եթե նման բան եղել է, ապա ես քննադատաբար եմ մոտենում, եթե վարչապետն էլ հայտարարել է, ուրեմն դրական եմ վերաբերում»: Երբ պատգամավորին հիշեցրեցին, որ գործարար Խաչատուր Սուքիասյանից բիզնեսը խլել և տվել են ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանին, նա պնդեց, թե այդ միջադեպից բացարձակապես տեղյակ չէ , քանի որ այդ բնագավառից հեռու է, ավելին՝ նրան չի էլ հետաքրքրում բիզնեսի տնտեսական և բարոյական կողմը:

Հարցին, թե ամեն դեպքում Կարեն Կարապետյանը կկարողանա այնպես անել, որ մարդկանցից բիզնես չխլեն, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Մենք քանի վարչապետ ենք փոխել, և ես շատերի մասին կարծիք հայտնել եմ և այսօր էլ հույս ունեմ և կարծում եմ ՝ ինքն իր ասածների տերը պիտի լինի, քանի որ որտեղ աշխատել է, կարծում եմ, կատարել է այն խնդիրն, որն իր առջև դրել է: Մեծ բաներ չեմ ասում, որ մեծ ակնկալինքեր ունեմ, բայց որ որոշակի ձևով փոփոխություններ ենք տեսնելու առաջիկա ամիսներին, վստահ եմ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ