07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Հիմա Ձեզ հարմա՞ր է, թե՞ պետք է անձնակազմով գաք»

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում  վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտնել ենք,  համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տվեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Կարապետյանը նիստի ավարտին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե որքան ժամանակ կպահանջվի մինչև նրանք ներկայացնեն առաջարկությունների փաթեթը: Նազարյանը հստակ ժամանակ չկարողացավ նշել. «Կխնդրեմ, որ ընդունեք որոշակի սկզբունքներ, միասին փորձենք հասկանալ՝ ինչ ճանապարհով ենք գնում, որից հետո մենք ժամկետ կասենք: Խնդիրներ կան, քննարկենք այնուհետ կորոշենք»,- ասաց Նազարյանը:

«Հիմա Ձեզ հարմա՞ր է, թե՞ պետք է անձնակազմով գաք»,- հարցրեց Կարապետյանը: Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, թե իրենք կարող են նիստից հետո կազմակերպել քննարկումը: Վարչապետ Կարեն Կարապետյանը եզրափակեց նիստը՝ նախարարներին մաղթելով բարի տրամադրություն. «Շնորհակալություն, ձեզ բարի տրամադրություն»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ