21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մաքսազերծման ժամկետը երկարաձգվում է

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց «ՍՊՍ Սիգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին որոշումը:  Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված` 8340 կգ և 4140 կգ նետտո քաշերով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ- 2403 19 90) ծխախոտ` արդյունաբերական եղանակով կտրտած` CBO-6.1, Diet տեսակների ապրանքատեսակներն արտահանելու անհրաժեշտությամբ:

«Համաձայն «ՍՊՍ Սիգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության` վերոնշյալ ապրանքները ՀՀ տարածք «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրելու համար դիմում ներկայացնելիս հիմք է հանդիսացել ընկերության և Ուզբեկստանի «MEGAPOLIS AZIA TOBACCO» ընկերության միջև կնքված` 2015 թվականի մարտի 20-ի թիվ SC07UZ0315 մատակարարման պայմանագիրը, որն ընկերության կողմից 2015 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված թիվ 2 լրացուցիչ պայմանագրով երկարաձգվել է մինչև 2017 թվականի հոկտեմբերի 7-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ