ՀՀ տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է ուղարկվել Վրաստան
ՀՀ տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է ուղարկվել Վրաստան:
Այս մասին բայսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Վերջինս շեշտեց՝ թեեւ գազի ներմուծման ուղիները դիվերսիֆիկացնելու համար բանակցություններ են վարվել Իրանի հետ, այնուամենայնիվ, պաշտոնական Վրաստանն այս հարցը նախընտրական շրջանում փորձում է չբարձրացնել:
«Այս պահի դրությամբ ադրբեջանական «Սոկարը», որը 90 տոկոսն է ապահովում Վրաստանի գազի, լուրջ ազդեցություն ունի Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ հատկապես նախընտրական շրջանում: Մի օրինակ բերեմ, մի քանի օր առաջ նոր գազատար էր կառուցվել «Սոկարի» կողմից եւ այդ ընկերության նախագահը Վրաստանի էներգետիկայի նախարարի հետ բացելով հայտարարեց, որ իրենց ընկերության ստեղծած հիմնադրամը հովանավորելու է ադրբեջանցի ուսանողներին: Դրանով իրենք փորձում են լուրջ ազդեցություն ունենալ ադրբեջանական համայնքի վրա»,- ասաց Ջոնի Մելիքյանը: