13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են

Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» և «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը` նորոգելով 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված  հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր անիվավոր տրակտորները:

Գյուղտեխնիկայի ներկրման հարցում երկու երկրների միջև համագործակցություն սկսելու վերաբերյալ գործարար շրջանակների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2016 թվականի մարտ ամսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` Հնդկաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Գործարքն իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Նուռնուս» ՍՊԸ-ի կողմից հնդկական կողմի հետ իրականացված  համագործակցության արդյունքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ