25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն անելու է հնարավորը. Շարմազանովը մանրամասնել է

«Իշխանությունները դեմ չեն ստորագրված ցուցակների հրապարակմանը ՀՀԿ-ն չի բացառում, որ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ ծավալված նոր քննարկումների արդյունքում հնարավոր է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները հրապարակվեն եւ ընտրախախտման դեպքերի վերաբերյալ ավելի խիստ պատիժներ կիրառվեն»,-այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված նիստում կուսակիցների հետ քննարկել են ինչպես Ընտրական օրենսգրքին, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առնչվող հարցեր:

«ՀՀԿ-ն անելու է հնարավորը, որպեսզի վստահության մեխանիզմներ ներդվեն, որպեսզի ընտրական պրոցեսների եւ արդյունքների վերաբերյալ հանրության վստահությունը վերադառնա, եթե անհրաժեշտ լինի, նոր մեխանիզմների ներդում, չենք բացառում ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակում, չենք բացառում նաեւ ընտրախախատումների պատիժները լինեն խիստ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն այսօր էլ շարունակվում են:

«Մեր  նիստից հետո մենք եւս պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀԿ-ն ունի քաղաքական կամք անելու հնարավորը, որպեսզի ավելանան դրույթներ, որոնք էլ կավելացնեն ընտրությունների նկատմաբ վերահսկողությունը, մնացածը կքննարկենք»,- տեղեկացրել է  Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, որով առաջարկներ էր ներկայացվել իշխանություններին նկատեց. «Չեմ բացառում, որ գնանք այդ ճանապարհով, որովհետեւ ամենամեծ խնդիրը հանրության վստահության հարցն է»:

Նշենք, որ ՀԱԿ-ն առաջրկել էր ստորագրված ցուցակների հրապարակման հետ մեկտեղ դրանք սկանավորել եւ տեղադրել ԿԸՀ-ի կայքում ներբեռնելու հնարավորությամբ: ՀԱԿ-ն առաջարկել էր նաեւ, որ պետք է ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետները երկարաձգել, առաջին Համաձայնագրում նախատեսված կարգով պետք է նախատեսվի ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում իրականցնել եւ այլն:

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ չի ցանկանում գերագնահատել ՀՀԿ-ի հնարավորությունները, սակայն ՀՀԿ-ն լիդեր կուսակցություն է: «Ամենաբարձր շանսերն ունի ՀՀԿ-ն, բայց մենք բաց, թափանցիկ մրցակցության կողմնակից ենք: Մեր համայնքների բնակիչներն ազատ ու թափանիկ ընտրությունների արդյունքում ում կվստահեն՝ այնպիսի ավագանի եւ քաղաքապետ էլ կունենան: Մենք միեւնույն ժամանակ գտնում ենք, որ մեր թեկնածուներն ունեն ընտվելու մեծ շանսեր»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ