26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժամանակակից մարդը 15 տարով արագ է ծերանում

Մասնագետների տվյալներով` ներկա սերնդի աոողջության ցուցանիշները շատ ավելի վատն են, քան նրանց նախորդներինը: 

Հասարակական առողջության եւ շրջակա միջավայրի հոլանդական ազգային ինստիտուտի գիտնականները նշում են, որ մեծահասակներն այժմ ծերանում են 15 տարով ավելի վաղ, քան իրենց ծնողները: Ներկա սերունդը հաճախ տառապում է բարձր ճնշումից, ինչպես նաեւ շաքարային դիաբետից եւ ճարպակալումից: 

Այս տվյալները պարզվել են 25 տարի շարունակվող հետազոտությունների արդյունքում` 20-50 տարեկան 6 հազար մարդկանց առողջական վիճակի ուսումնասիրությունից հետո:

Օրինակ` 30 տարեկան տղամարդիկ 20 տոկոսով ավելի շատ են հակված գիրության, իսկ 20-ամյա կանայք 2 անգամ ավելի շատ են ճարպակալում, քան 10 տարի առաջ:

Երիտասարդ սերունդը տառապում է հիպերտոնիայից եւ ավելի շատ են շաքարային դիաբետից տառապում, քան իրենց հայրերն ու պապերը:

Մասնագետների կարծիքով` երիտասարդները պետք է վերահսկեն իրենց քաշը ճիշտ սնվելու եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ