Ինչու ՀՅԴ-ն ”Վահան նախագահ” անձրևանոցներով ներկայացավ Րաֆֆու հանրահավաքին /վիդեո/
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն այսօր ներկա էր ”Ազատության” հրապարակում ընթացող ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բոլոր հանրահավաքներին ներկա է եղել:
Վարդանյանը չի կարծում, որ Հովհաննիսյանի շարժումը մարում է, և այն, որ այսօրվա հանարհավաքը բավականին սակավաթիվ էր, հուսալքվելու առիթ չէ: ”Եղել են ավելի սակավաթիվ հանրահավաքներ, բայց հաջորդն ավելի մարդաշատ է եղել, սա միանաշանակ չէ: Շարժումն անհրաժեշտ է, որի միջոցով ճնշում կլինի միակուսակցական համակարգի վրա”,-նշեց նա:
Ինչպես է վերաբերում այն փաստին, որ քիչ առաջ հանրահավաքին Հովհաննիսյանը մեղադրեց ՀՅԴ-ին և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, որ ապրիլի իննին ոչ թե ժողովրդի կողքին են եղել, այլ ”տաք կաբինետներում”, Վարդանյանն արձագանքեց.
”Ապրիլի իննից հետո սա առաջին հանրահավաքն է, առաջին հրապարակային ելույթը, բնական է նրա էմոցիոնալությունը, հուզական տրամադրվածությունը: Ես ներողամիտ եմ վերաբերում այդ տրամադրությանը ու արտահայտություններին: Թույլ տրված սխալները մարդուն նման ոչ օբյեկտիվ գնատահականների են տանում”:
Իսկ թե ինչու էին ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը հանրահավաքին եկել ”Վահան, նախագահ” մակագրությամբ անձրևանոցներով, Վարդանյանն ասաց, որ դա ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, ընդամենը անձրև էր գալիս և իրենք պաշտպանվում էին անձրևից: ”Հինգ տարվա հնությամբ անձրևանոցներ են, որոնց միջոցով անձրևից մենք պաշտպանված էինք, հաջորդ անգամ ”Արմեն Ռուստամյան քաղաքապետ” անձրևանոցով կգանք:
Մանրամասները` տեսանյութում: