15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է ուզում Րաֆֆին Պուտինից. Առավոտ

Ինչ է հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին: Թերթի գլխավոր խմբագիրը անդրադառնալով այս հարցին` վերլուծում է Րաֆֆու քայլերը:

“Եթե մի կողմ թողնենք ամեն տեսակի ենթադրություններն ու մեկնաբանությունները, ապա կարելի է ասել, որ առավել հավաստի աղբյուրներն են ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա ամենամոտ քաղաքական շրջապատը: Իր Մոսկվա գնալու մասին “Ժառանգության” առաջնորդը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում` հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի մոտ` “հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը”:

Պարոն Պուտին դուք դարձի եք գալու: Գալու եք այս հրապարակ եւ ողջունեք այս ժողովրդին”,- Ազատության հրապարակում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ, սակայն նրա կուսակցության հայտնի դեմքերը` Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը, արեցին իրար հակասող հայտարարություններ: Մեկը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է գնացել “մասնավոր” այցով, մյուսը հակառակը հայտարարեց, որ նախագահի նախկին թեկնածուն ՌԴ մայրաքաղաք է մեկնել այդ երկրի պաշտոնական շրջանակների հրավերով:

Այդ երկու քաղաքական գոչծիչների մեկնաբանությունների հակասությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինչպես հացադուլ հայտարարելիս հանրահավաքներ երթեր կազմակերպելիս, այնպես էլ արտասահմանյան ուղեւորությունների մեկնելիս, Րաֆֆի Հովհաննիսյանը որոշումներն ընդունում է միանձնյա` ոչ մեկի հետ չխորհրդակցելով եւ ոչ մեկին իր ծրագրերի ու մտադրությունների մասին տեղյակ չպահելով:

Ամենաընդունելին, իհարկե, Արմեն Մարտիրոսյանի բացատրությունն է. “Մարդը ընտանիքով գնացել է Մոսկվա` իր անձնական գործերով: Այստեղ հրապարակավ քննարկելու նյութ չկա”: Բայց նույնիսկ այս դեպքում ապրիլի 9-ի “երդմնակալությունից” եւ “Նոր Հայաստան” ազդարարելուց անմիջապես հետո պետք էր հանրությանը պաշտոնապես տեղյակ պահել այդ մասնավոր այցի մասին` ասեկոսեներից եւ չարակամ մեկնաբանություններից խուսափելու համար:

Մնացած բոլոր տարբերակներն ավելի անհասկանալի են: Ի՞նչ է նշանակում օրինակ` Պուտինին այցելելով “հետ բերել հայ ժողովրդի հաղթանակը”: Պուտինը, որն ի դեպ, երեկ Ուլան-ուդեում էր, պետք է գրավոր հավաստիացնի, որ նա սխալվե՞լ է եւ Հայաստանի իրական նախագահը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր: Կամ այսօր բանավոր կհայտարարի դա Ազատության հրապարակո՞ւմ: Ժամանակը չէ՞ հրաժարվել մշուշոտ պոետիկ ձեւակերպումներից, փոխաբերական խորհրդանշական իմաստներից եւ խոսել ավելի պարզ հասկանալի լեզվով”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ