No comment… Րաֆֆին ու Ծառուկյանը կհանդիպե՞ն Մոսկվայում
”Ժառանգության” կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չգիտի, թե հնարավոր է, որ Մոսկվայում հանդիպեն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ”Հանդիպման հետ կապված որևէ մեկբանաբություն չեմ կարող տալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց խոսնակը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Լիլիթ Սարուխանյանն էլ մեզ ասաց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ այս հանդիպման մասին: ”Անձնական հանդիպումներ են”,-ասաց նա:
Նշենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ և ավագ որդու հետ մեկնել է Մոսկվա: Իսկ երեկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հայտնել էր, որ Ծառուկյանը ևս գտնվում է Մոսկվայում: Քանի որ հայաստանյան քաղաքական կուլտուրայում ընդունված է, որ քաղաքական գործիչները հաճախ հանդիպում են Հայաստանից դուրս, հնարավոր է, որ Մոսկվայում կայանա երկու կուսակցությունների առաջնորդների հանդիպումը: Ի դեպ, Հովհաննիսյանն ու Ծառուկյանը մեկ անգամ արդեն հանդիպել էին, իհարկե Երևանում, սակայն հանդիումն անարդյունք անցավ:
Սակայն նշենք նաև, որ Իվետա Տոնոյանը զանգերին դեռևս չի պատասխանում:
Հ. Գ. Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ Ծառուկյանն այսօր առավոտյան վերադարձել է Երևան: