ՀԱԿ-ը չի հավատում
ՀԱԿ –ը նույնպես չի վստահում մարդու իրավունքների պաշտպանին, այդ մասին այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած զեկույցի ամփոփիչ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.
”Նախորդ ՄԻՊ Արմեն Հարությունյանը ամեն ինչ արեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հանդեպ վստահությունը վերջնականապես քայքայվի: Նա մի կողմից փորձում էր ապացուցել, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից մարդու իրավունքները չեն ոտնահարվում, մյուս կողմից էլ ստանձնում էր Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմացնողի դեր:
Միջազգային հանրությանը նա փորձում էր այդ բոլոր ստերը մատուցել, որպես ճշմարտություն”,-հիշեց Լևոն Զուրաբյանը և զուգահեռներ անցկացրեց ներկա և նախորդ մարդու իրավունքների պաշտպանների միջև: Կարեն Անդրեասյանի առավելությունը ըստ նրա` այն է, որ վերջինս բավականին լուրջ մոտեցում է ունեցել մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում, ”բայց միևնույն է չեն վստահում պաշտպանին”:
Լևոն Զուրաբյանը հիմնավորեց իր խոսքը ասելով, որ ՄԻՊ-ը իր դերում չի եղել քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ:
Լևոն Զուրաբյանի ելույթի մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում, որը պատրաստվում է: