25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի “Հյուսիս-Հարավ” ճանապարհահատվածի շինարարությանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 8-ին ընդունեց ԵվրասիականԶարգացման Բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն ՍերգեյԻգնատովին։

Հանդիպման ընթացքում քննարկվեց “Հյուսիս-Հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումայինծրագրին ԵԶԲ մասնակցությունը:

Ս. Իգնատովը  ներկայացրեց բանկի գործունեությունը Հայաստանում, ապա նաև տեղեկացրեց, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև 100մլն ԱՄՆ դոլար հատկացնել “Հյուսիս-Հարավ” ճանապարհի հարավային որևէ հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկականվերահսկողության աշխատանքների  իրականացման համար :

Գագիկ Բեգլարյանը ներկայացնելով “Հյուսիս-Հարավ” ճանապարհի շինարարության ներկա ընթացքը նշեց, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։

Կարևորելով “Հյուսիս Հարավ” ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը, նախարարն ընդգծեց, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ  ծրագրում ներգրավելու համար։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ